Ի՞նչ է JSX-ը React-ում
JSX-ը բացվում է JavaScript XML։ Այն սինթաքսային ընդլայնում է JavaScript-ի համար, որը թույլ է տալիս գրել HTML-ի նման կոդ՝ JavaScript ֆայլերում։ React-ում JSX-ը օգտագործվում է ինտերֆեյսի կառուցման համար՝ component-ների մեջ։
Թեև browsers-ները չեն կարող անմիջապես հասկանալ JSX, այն compile է լինում սովորական JavaScript կոդի Babel-ի միջոցով։
Ինչպես է JSX-ը աշխատում
// JSX օրինակ
const element =
Բարև, աշխարհ

// Այս JSX կոդը compile է դառնում այսպիսի JavaScript-ի
const element = React.createElement("h1", null, "Բարև, աշխարհ");
Այսինքն JSX-ը ուղղակի sugar սինթաքս է՝ React.createElement կոչերի համար։
JSX-ի ներսում JavaScript-ի օգտագործում
JSX-ում կարող ենք օգտագործել ցանկացած JavaScript արտահայտություն՝ `{}` փակագծերի մեջ։
const name = "Անի";
const greeting =
Բարև, {name}!

Սա թույլ է տալիս օգտագործել փոփոխականներ, ֆունկցիաներ, պայմաններ և այլն։
JSX-ի հիմնական կանոններ
- Միայն մեկ հենակետային տարր՝ component return-ի մեջ
- HTML attribute-ները պետք է camelCase լինեն (`class` → `className`)
- JavaScript արտահայտությունները դրվում են `{}`-ի մեջ
- Բոլոր տարրերը պետք է փակված լինեն (``, `

Բարդ JSX կառուցվածք
function Welcome(props) {
return (

Բարև, {props.name}!

Դա React-ի JSX է։

Սա component է, որը օգտագործում է JSX՝ ներքին HTML կառուցելու և տվյալներ արտահայտելու համար։
JSX-ի առավելությունները
- Պարզ սինթաքս, կոդը ընթեռնելի է
- JavaScript-ի և HTML-ի համադրություն՝ մեկ տեղում
- Լավ developer experience
Հաջորդ հոդվածում կխոսենք React-ի component-ների մասին՝ functional vs class components, և ինչպես են դրանք աշխատում։