JavaScript-ի at() մեթոդը
Երբ ուզում ես ստանալ զանգվածի կամ տողի մի կոնկրետ էլեմենտ, հաճախ օգտագործում ենք array[index] գրանցումը։ Բայց երբ պետք է վերցնենք վերջից նիշ կամ էլեմենտ, սկսում ենք գրել երկարություններ, օրինակ՝ arr[arr.length - 1]։
Այս խնդիրն է լուծում at() մեթոդը։
Ինչ է անում at()-ը
- Վերադարձնում է զանգվածի կամ տողի մի էլեմենտ ըստ ինդեքսի։
- Աջակցում է բացասական ինդեքսներ, որոնցով հնարավոր է մուտք գործել վերջից։
Սինտաքս
array.at(index)
string.at(index)
- index կարող է լինել դրական կամ բացասական թիվ։
- Եթե ինդեքսը դուրս է զանգվածի սահմաններից, վերադարձնում է undefined։
Օրինակներ զանգվածների հետ
const numbers = [10, 20, 30, 40];
console.log(numbers.at(0)); // 10
console.log(numbers.at(2)); // 30
console.log(numbers.at(-1)); // 40 (վերջին էլեմենտը)
console.log(numbers.at(-2)); // 30
Օրինակներ սթրինգների հետ
const message = "Բարև";
console.log(message.at(0)); // Բ
console.log(message.at(-1)); // և
Հիմնական տարբերությունը arr.at(-1) vs arr[arr.length - 1]
const arr = [1, 2, 3];
console.log(arr.at(-1)); // 3
console.log(arr[arr.length - 1]); // 3
Երկուսն էլ վերադարձնում են վերջին էլեմենտը, բայց at()-ը կարդացվող է, կարճ, ու ավելի պարզ։
Երբ օգտագործել at()
- Երբ ուզում ես մուտք գործել վերջին կամ վերջից n-րդ էլեմենտը
- Երբ ցանկանում ես գրել մաքուր և կարդացվող կոդ
- Երբ աշխատում ես սթրինգների վրա և ուզում ես վերջից նիշեր ստանալ