Cache Storage – կանոնավոր caching Network տվյալների համար
Cache Storage-ը բրաուզերի տրամադրած API է, որը թույլ է տալիս JavaScript-ով պահել ցանցից ստացված (network) հարցումների պատասխանները՝ հետագայում օգտագործելու համար։ Սա հատկապես օգտակար է offline հավելվածների, ինչպես նաև Progressive Web App (PWA) մշակման ժամանակ։
Ի տարբերություն LocalStorage-ի կամ SessionStorage-ի, Cache Storage-ը նախատեսված է ոչ թե պարզ key-value տվյալների, այլ ամբողջական HTTP հարցումների պատասխանների (response) caching-ի համար։
Օրինակ՝ ինչպես cache անել network պատասխանը
caches.open('my-cache').then(cache => { fetch('/data.json').then(response => { cache.put('/data.json', response.clone()); }); });
Այս օրինակում: բացում ենք (կամ ստեղծում) cache՝ my-cache անունով, ապա բեռնում ենք /data.json-ում և պահում cache-ում։ response.clone()-ը պարտադիր է, քանի որ response-ը միայն մեկ անգամ կարող է օգտագործվել։
Օրինակ՝ ինչպես ստանալ տվյալներ cache-ից
caches.match('/data.json').then(response => { if (response) { response.json()
.then(data => { console.log('Cached data:', data); }); } else { console.log('Not found in cache.'); } });
Այս օրինակում: փնտրում ենք /data.json cache-ում և, եթե առկա է, օգտագործում տվյալը առանց ցանցում հարցում կատարելու։
Առավելությունները:
- Նվազեցնում է ցանցային հարցումների քանակը, այսպիսով արագացնելով էջը։
- Թույլ է տալիս հավելվածը աշխատեցնել նույնիսկ առանց ինտերնետի (offline mode)։
- Կարևոր է Progressive Web App-երի (PWA) մշակման ժամանակ։
Թերությունները կամ զգուշացումներ:
- Պետք է կառավարել պահված տվյալների թարմությունը (cache invalidation):
- Չի կարելի cache-ում պահել անվտանգ կամ անձնական տվյալներ։
- Կառավարումը ավելի բարդ է՝ համեմատած simple storage-ների հետ։
Եզրակացություն
Cache Storage-ը հզոր միջոց է բրաուզերում network տվյալների caching իրականացնելու համար։ Դա օգնում է արագացնել հավելվածը, ապահովել offline հասանելիություն և արդյունավետ կառավարել ցանցային ռեսուրսները։ Եթե դուք մշակում եք PWA կամ ցանկանում եք բարելավել կատարողականը՝ Cache Storage-ը անպայման արժե օգտագործել։